Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 3.2010

Ամենաերջանիկ տարիքը

Ամենաերջանիկ տարիքը

Ինչքան էլ զարմանալի է, բայց երջանիկ տարիքը համարվում է 74 տարեկանը: Գերմանացի և ամերիկացի գիտնականները մի շարք հետաքրքիր սոցիոլոգիական հետազոտություններ են անցկացրել և նշել  են մարդու ամենաերջանիկ տարիքը:

 

Պարզվել է, որ մարդիկ կյանքի նկատմամբ ամենադրական տրամադրվածության են հասնում 74 տարեկանում: Հետազոտողների կարծիքով, այդ տարիքում մարդիկ ավելի քիչ պատասխանատվության, պարտականությունների զգացողություն  են  ունենում և ֆինանսական խնդիրներն էլ մղվում են երկրորդ պլան:

 

Հարցումներին մասնակցել են ավելի քան 20 հազար մարդ, ովքեր 7 բալանոց սանդղակով գնահատել են կյանքի նկատմամբ իրենց բավարարվածության զգացողությունը: Դեռահասներն իրենց դրել են 5,5 բալ, մինչև 40 տարեկան անձինք` 5 բալից ոչ ավելի, իսկ ահա թոշակառուներ` 5,9: Ընդ որում, ինչքան հարցվողի տարիքը մոտեցել է 74-ին, այնքան նրանք բարձր են գնահատել իրենց երջանկությունը:

 

Հետազոտությունների ընթացքում նաև հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել: Պարզվել է, երջանկության մակարդակը սկսել է իջնել դեռահասության շրջանում: 40 տարեկանին մոտ այն աստիճանաբար մարել է, հասնելով նվազագույնի, այնուհետև կարգավորվել է: Եվ արդեն, 46 տարեկանից հետո սկսել է բարձրանալ հասնելով  գագաթնակետին` 74 տարեկանում:

 

Գիտնականներն այս  բացառիկ երևույթը բացատրում են այսպես. տարիքով մարդիկ ամեն մի առիթով ավելի քիչ են ծանր ապրումներ ունենում, ավելի փիլիսոփայորեն են նայում կյանքին և ավելի իմաստուն են դառնում: Այդ մարդիկ բավարարված են իրենց ապրած կյանքով, դրա արդյունքներով, նրանք  տարբերում են գլխավորը երկրորդականից: Բացի այդ, թոշակառուներն այսուհետ հնարավորություն ունեն ավելի շատ ուշադրություն և ժամանակ տրամադրել իրենց: 

 

Նախկինում անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ բարեգործությունը մարդկանց նույնպես երջանիկ է դարձնում, քան սնունդն ու սեքսը:  Եվս մեկ հետաքրքիր փաստ. պարզվել է, որ բարձրահասակ մարդիկ ավելի բավարարված են կյանքով, քան ցածրահասակները: 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հավերժության քարը
Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխատեսումներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ